Մատչելիության հղումներ

Նոր խմբերի ճանապարհն անցնում է ակումբներով


Երեւանում քիչ թվով, բայց կան ակումբներ, որտեղ կարելի է երեկոները կենդանի կատարմամբ ռոք երաժշտություն ունկնդրել: Նոր կազմավորված ռոք խմբերի` դեպի ճանաչում տանող ճանապարհն անցնում է այդ ակումբներով:

“Worm Rain” խումբի անդամները նշեցին, որ սկզբնական շրջանում աշխատում են կազմակերպել անվճար համերգներ` ճանաչում ձեռք բերելու համար. - «Եթե անվճար համերգ է լինում, մարդիկ գալիս են, սակայն խնդիրն այն է, որ այդ անվճար համերգները մեզ վրա այնքան թանկ են նստում, որ մենք չունենք այդքան հնարավորություն անվճար կազմակերպելու. եթե մեզ վրա դա անվճար նստեր, մենք անվճար կկազմակերպեինք»:

Անվճար համերգներ կազմակերպելու հնարավորություն ոչ բոլոր ակումբներն են ընձեռնում: “4 elements” խմբի անդամները նշեցին, որ հեշտ չէ ակումբների հետ համագործակցությունը: Հիմնական խնդիրները ֆինանսական են:

«Դժվար է. այստեղի ակումբները վարձ են ուզում: Օրինակ Stop-ը 50.000 դրամ է ուզում, Ուլիխանյանը` տոմսի կեսը, իսկ արտասահմանում ակումբները անվճար են տրամադրում»:

“In coma” խմբի անդամները նշում են, որ ընդհանուր առմամբ կարողանում են համաձայնության գալ ակումբների հետ, սակայն համերգի որակի վրա իր բացասական ազդեցությունն է թողնում ցածրորակ տեխնիկան ու հնչյունային ռեժիսորների ոչ պրոֆեսիոնալիզմը:

«Ձայնը բարդ հասկացողություն է, ամեն մեկը չպետք է ձայն դնի, իսկ Հայաստանում ամեն 2-րդը դա է անում»:

2005 թվականից որպես Stop, դրանից առաջ` 1998 թ-ից Интелект лига անվանումով գործող ռոք ակումբը առաջինն է եղել Անդրկովկասում: Ակումբի բաժնետեր եւ տնօրեն Մկրտիչ Բալասանյանը նշեց, որ խմբերի հետ համագործակցությունը երկկողմանի է. - «Եթե խումբը նոր է, սիմվոլիկ գումար ենք վերցնում, որպեսզի անձնակազմի աշխատավարձը վճարենք, որովհետեւ լինում են դեպքեր, որ համերգին շատ քիչ մարդ է գալիս»:

Stop ակումբում համերգներով հանդես են գալիս ինչպես կայացած, այնպես էլ նոր խմբերը: Հայտնիության եւ սիրվածության աստիճանից է կախված ակումբի մուտքի գումարը. նորահայտ խմբերի համերգներին կարելի է ներկա գտնվել` վճարելով 1000, իսկ, օրինակ, «Դորիանս» խմբի համերգին` 4000 դրամ:

Ակումբներում խմբերին չի բավարարում առաջարկվող տեխնիկան եւ դրանց որակը: Մկրտիչ Բալասանյանը նշեց, որ փորձեր են անում տեխնիկան նորացնելու ուղղությամբ, սակայն դա ֆինասական խնդիրների հետ է կապված: «Հայաստանում երաժշտական տեխնիկայի գները այնքան բարձր են, որ մենք շատ դանդաղ քայլերով ենք դա անում, սակայն եթե հայտնի խումբ է լինում, որին մեր ունեցած տեխնիկան չի բավարարում, մենք վարձակալում ենք որոշ բաներ»:

«Stop-ի առաքելությունն է` ճաշակով երաժշտություն մատուցել հանդիսատեսին, եւ դա չի համարվում բիզնես, - նշեց Մկրտիչ Բալասանյանը եւ ավելացրեց, որ ժամանակին ակումբը հնարավորություն է ունեցել հրավիրել խմբեր Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Վրաստանից, սակայն հիմա միջոցների սղության պատճառով տարին 1 անգամ է նման միջոցառում կազմակերպվում»:

please wait

No media source currently available

0:00 0:05:53 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG