Մատչելիության հղումներ

Օգոստոսի 4-ին` Երեւան - Մադրիդ - Երեւան առաջին չվերթը


Օգոստոսի 4-ին նախատեսված է անդրանիկ չվերթը Երեւան - Մադրիդ - Երեւան երթուղով։ Այն կիրականացնի հայկական «Արմավիա» ընկերությունը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Իսպանիայի տնտեսական զարգացման նախարարությունում ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ օդային տրանսպորտի մասին։

Փաստաթուղթը ստորագրել են Իսպանիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Մանուել Ամեիխեիրաս Վալեսը եւ Իսպանիայում Հայաստանի գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը։

Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում կանոնավոր օդային կապ հաստատել երկու երկրների մայրաքաղաքների միջեւ, ինչն առավել դյուրին կդարձնի երկկողմ գործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ զբոսաշրջության բնագավառներում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG