Մատչելիության հղումներ

Ուրուգվայի հավաքականը դարձել է Ամերիկայի չեմպիոն


Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականը 15-րդ անգամ դարձել է Ամերիկայի չեմպիոն` Արգենտինայում տեղի ունեցած առաջնության ավարտական խաղում կիրակի օրը 3:0 հաշվով առավելության հասնելով Պարագվայի հավաքականի նկատմամբ։

Հիշեցնենք, որ անցած տարի Հարավային Աֆրիկայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Ուրուգվայի հավաքականը զբաղեցրել էր չորրորդ տեղը։

Ամերիկայի առաջնությանը լավ արդյունքներ է արձանագրել Պերուի հավաքականը, որի մարզիչն է ուրուգվահայ մարզիչ Սերխիո Մարգարյանը։ Հայազգի մարզիչի ղեկավարությամբ Պերուի հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել։

Մասնագիտական մամուլը Մարգարյանին այժմ «Կախարդական մարզիչ» է անվանում՝ կարճ ժամանակում Պերուի հավաքականին նման արդյունքների հասցնելու համար։


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG