Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Լեհաստանի նախագահի այցը Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան


Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այսօր սկսում է իր պաշտոնական այցը Հարավային Կովկաս:

Այս այցը կարեւորվում է հատկապես այն պատճառով, որ հուլիսի սկզբին ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ Լեհաստանը ստանձնել է ԵՄ-ի նախագահությունը:

Կոմորովսկին իր այցը սկսելու է այսօր Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպումներով: Բացի Լեհաստան-Ադրբեջան տնտեսական հարաբերություններից, կողմերը քննարկելու են նաեւ ադրբեջանական նավթը Լեհաստան եւ Եվրամիության անդամ այլ երկրներ հասցնելու խնդիրները:

Ադրբեջանից հետո Լեհաստանի նախագահը այս շաբաթ կայցելի նաեւ Վրաստան եւ Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG