Մատչելիության հղումներ

Սերբիան Հաագայի դատարանին հանձնեց Գորան Հաձիչին


Սերբիայի իշխանությունները այսօր Հաագայի դատարանին են հանձնել նախկին Հարավսլավիայի տարածքում պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Գորան Հաձիչին:

1991-95 թվականներին Խորվաթիայի սերբերի առաջնորդ եւ Սերբական Կրաինա ինքնահռչակ հանրապետության նախկին նախագահ Գորան Հաձիչին Հաագայի դատարանը մեղադրում է հարյուրավոր խորվաթների սպանության եւ հազարավորների տեղահանման մեջ: Նա ձերբակալվել է հուլիսի 20-ին` 7 տարի հետախուզման մեջ գտնվելուց հետո:

Այս տարվա մայիսին Ռատկո Մլադիչի ձերբակալությունից հետո Հաձիչը վերջին կասկածյալն էր, ում պատերազմական հանցագործությունների համար Սերբիայում որոնում էր ՄԱԿ-ի դատարանը:

Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն ողջունել են Հաձիչի ձերբակալությունը: Եվրամիությունը հայտարարել է, որ սա կարեւոր քայլ էր Միությանը Սերբիայի անդամակցության ճանապարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG