Մատչելիության հղումներ

Վրաց ֆոտոլրագրողներին` պայմանական ազատազրկում


Թբիլիսիի դատարանը այսօր բավարարել է հուլիսի սկզբին ձերբակալված երեք ֆոտոթղթակիցներին արագացված ընթացակարգով պայմանական ազատազրկման դատապարտելու՝ դատախազության միջնորդությունը, եւ նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից:

Ֆոտոլրագրողները մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ։

Վրաստանի նախագահի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն եւ արտգործնախարարության արտահաստիքային ֆոտոթղթակից Գեորգի Աբդալաձեն դատապարտվել են 4-ական, EPA գործակալության ֆոտոլրագրող Զուրաբ Կուրցիկիձեն` 3 տարվա պայմանական ազատազրկման։

Մեղմ պատժամիջոցի ընտրության հարցում դատախազությունը հաշվի է առել նրանց ինքնախոստովանական ցուցմունքները, որոնցով ֆոտոթղթակիցները «օժանդակել են քննությանը»։

Մեղքը չընդունելու դեպքում ֆոտոլրագրողներին սպառնում էր մինչեւ 12 տարվա ազատազրկում: Մինչ ինքնախոստովանական ցուցմունքներ տալը նրանք պնդում էին, որ առաջադրված մեղադրանքը անհիմն է, քաղաքական շարժառիթներ ունի եւ կապված է իրենց լրագրողական գործունեության հետ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG