Մատչելիության հղումներ

Նոր աշխատատեղեր Ամասիայում


Նախագահ Սերժ Սարգսյանը Ամասիայում կարի ֆաբրիկայի բացման արարողության ժամանակ: 21-ը հուլիսի, 2011թ.
Նախագահ Սերժ Սարգսյանը Ամասիայում կարի ֆաբրիկայի բացման արարողության ժամանակ: 21-ը հուլիսի, 2011թ.
Հինգշաբթի օրը նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ամասիայում բացվեց կարի ֆաբրիկա:

Արտագաղթի ամենամեծ ցուցանիշը ունեցող այս սահմանամերձ շրջանում ֆաբրիկան բացվել է հայ-գերմանական WKS Armenia ընկերության եւ «Ամասիայի վերականգնման» հիմնադրամի ջանքերով:

«Վերջապես վերեւի իշխանություններն էլ հիշեցին, որ Ամասիան էլ է Հայաստանի մաս», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց միջին տարիքի մի տղամարդ:

Ամասիայում բնակվողները, սակայն, մտավախություն ունեն, որ նորաբաց ֆաբրիկան չարժանանա երկու տարի առաջ Ախուրյանում բացված շաքարի գործարանի ճակատագրին, որը բացվելուց կարճ ժամանակ անց դադարեցրել էր աշխատանքը եւ չի գործում ցայսօր:

WKS Armenia ընկերության տնօրեն Քրիստիան Գերեջին նշեց, որ առաջիկա տարիներին նախատեսում են մեծ ներդրումներ կատարել Ամասիայում. - «Մենք ուզում ենք Հայաստանի սահմաննների վրա ուժեղացնենք, որ մարդիկ այստեղ աշխատատեղ ունենան: Որովհետեւ գյուղերը շատ խեղճ վիճակի մեջ են: Մենք այսօր այստեղ ներդրել են կես միլիոն եվրո` 200 միլիոն դրամ, եւ մենք դեռ պիտի ներդնենք մինիմում 2 միլիոն դոլար»:

«Զուգահեռ այս գյուղում ուզում ենք մի հատ եկեղեցի կառուցել Տաթեւի նման` ժայռերի վրա, ու տուրիզմը մի քիչ զարգացնենք Շիրակի մարզում», - հավելեց նա:

Ֆաբրիկան օծվեց, կարմին ժապավենը կտրվեց, ու արտադրամասում շրջելուց հետո Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց նաեւ նորաձեւության ցուցադրությանը:

Սկզբնական շրջանում նախատեսված է ֆաբրիկայում բացել 150 աշխատատեղ, հետագայում՝ մեկ տարվա ընթացքում, աշխատողների թիվը կրկնապատկել՝ հասցնելով 300-ի: Ֆաբրիկայի շինարարական նախագծերում ներառված է նաեւ 2000մ² մակերեսով նոր շենքի կառուցում: Ծրագիրը, որն ընդհանուր առմամբ կարժենա մոտ 750 մլն. դրամ, նախատեսվում է ավարտել 2013 թվականին:

Հավաքված ամասիացիները նախագահին հարցեր ուղղելու հնարավորություն չունեցան, բայց իրենց բողոքները ու ցանկությունները փոխանցեցին «Ազատություն» ռադիոկայանին:
please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG