Մատչելիության հղումներ

Երեխաների նկատմամբ բռնությունների վիճակագրությունը չի փոխվել


Հայաստանում երեխաների նկատմամբ իրականացվող բռնությունների աճ վերջին տարիներին չի գրանցվել, սակայն դրանց թիվը չի էլ նվազել:

«Ֆիզիկական բռնության դեպքեր գրանցվում են փողոցներում, ընտանիքներում, դպրոցներում, երեխան երեխայի նկատմամբ, նաեւ` այլ հաստատություններում», - չորեքշաբթի օրը կայացած ասուլիսում ասաց Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանաության գնդապետ Նելլի Դուրյանը:

Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցությա կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը նշում է, որ Տավուշի մարզի դպրոցներից մեկում տգեղ գրելու կամ տնային աշխատանքը չկատարելու պատճառով ուսուցիչը երեխայի ձեռքին նկարել է անշնորհք մի բան: Անտոնյանի խոսքով` սա հոգեբանական բռնության ձեւ է, եւ այս ուսուցիչը նվազագույնը պետք է որակազրկվի:

Քիչ չեն նաեւ հոգեբանական բռնության ենթարկված երեխաների թիվը մանկապարտեզներում, սակայն ասյտեղ իրենց դերակատարություն ունեն նաև ծնողները:

«Կան երեխաներ ովքեր չեն ուզում մանկապարտեզ գնալ, իսկ ծնողներն աշխատանքից ուշանալու պատճառով երեխաներին ոչ թե տանում, այլ ուղղակի մտցնում են մանկապարտեզ, իսկ դայակները ոչ թե դիմավորում, այլ ամեն գնով երեխայի բերանը փակելով եւ այլն, ներս են ընդունում, արդյունքում ունենում ենք տառապող երեխաներ», - ասաց Միրա Անտոնյանը:

Անտոնյանը նշում է, որ դպրոցները չեն հրաժարվել տերթոդիկյան մեթոդներից` անկյուն են կանգնեցնում, ապտակում են:

«Երեխաները մի քիչ առաջ են անցել տեխնիկային տիրապետելու հարցում, իսկ ուսուցիչները կարիք ունեն իմանալու, թե դրա հետ ինչպես աշխատել: Կյանքը շատ փոխվել է եւ ուսուցիչները չգիտեն, թե դրան ինչպես արձագանքել եւ դժբախտաբար արձագանքում են երեխայի նկատմամաբ բռնություն գործադրելով», - ասաց Անտոնյանը:

Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունը թեժ գիծ ունի. - «Աշակետները պետք է ժամանակին տեղեկացնեն տեղի ունեցող դեպքերի մասին: Պետք է իմանան իրենց իրավունքներն ու պարտականություննը»:

«Հուլիսի 15 և 16-ին Երեւան քաղաքում անցկացվել են ստուգայց-շրջագայություններ, որի արդյունքում հաշվառման է վերցվել մեկ մուրացիկ երեխա: Հայտնաբերվել են 5-6 տարեկան ծաղիկ վաճառող երեխաներ, որոնցից քիչ հեռու կանգնած են եղել ծնողները: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ սա աշխատանքային թրաֆիքինգ չէ, երեխաների ծնողները նախազգուշացվել են եւ գտնվում են ոստիկաների տեսադաշտում», - ասաց Դուրյանը:

Դուրյանը նաեւ նշում է, որ շուրջ 20 օր է ինչ «Save the Childeren» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվում է նոր ծրագիր ուղղված` երեխաների նկատմամբ բռնության վաղ հայտնաբերմանը: Ծրագիրը փորձնական իրականացվում է Լոռու մարզում եւ դրական արդյունքների դեպքում այն կիրագործվի մնացած մարզերում: Իսկ Միրա Անտոնյանը հավելում է. - «Այս կարգով նախատեսվում է, անկախ նրանից որտեղ է գտնվում երեխան` մանկապարտեզում, դպրոցում, Հայորդաց տանը, եթե երեխայի վրա նկատվում են բռնության հետքեր, գույնն այն չէ, պահվածքն այն չէ, ուսուցիչն ունի մանդատ, որով պարտավորվում է անմիջապես այդ մասին տեղեկացնել երեխայի պաշտանության բաժնին, որտեղ կուսումնասիրվի իրավիճակը եւ եթե պարզվի, որ երեխան միտումնավոր կերպով ենթարկվել է բռնության թեկուզ ծնողի կողմից, ապա գործը պետք է ընթացք ստանա եւ հասնի համապատասխան հանգուցալուծման»:
please wait

No media source currently available

0:00 0:06:17 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG