Մատչելիության հղումներ

Քադաֆին պնդում է, թե հրաժարական չի տա


Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին երեկ երեկոյան հայտարարել է, թե իր երկիրը երբեք չի ընկրկի օտարերկրյա ուժերի առջեւ, ինքն էլ երբեք չի լքի սեփական հողը։

Հայտարարությունը հնչել է Լիբիայի հարցով միջազգային շփման խմբի՝ շաբաթավերջին Ստամբուլում անցկացրած հավաքից հետո, որտեղ ավելի քան չորս տասնյակ արեւմտյան ու արաբական պետություններ ճանաչեցին ապստամբների ձեւավորած ժամանակավոր խորհուրդը՝ որպես Լիբիայի ժողովդրի իրավունքները ներկայացնող լիազոր մարմին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG