Մատչելիության հղումներ

Պեկինը քննադատում է Բարաք Օբամային


Չինաստանը խստորեն քննադատել է Միացյալ Նահանգների նախագահին՝ տիբեթցիների հոգեւոր առաջնորդ Դալայ Լամայի հետ երեկ Սպիտակ Տանը տեղի ունեցած հանդիպման համար։ «Դա կոպիտ միջամտություն էր Չինաստանի ներքին գործերին, որը հարված կհասցնի մեր երկրների միջեւ հարաբերություններին»,–հայտարարել է պաշտոնական Պեկինը։

Սպիտակ Տան հաղորդմամբ,փակ դռների ետեւում անցկացված հանդիպման ժամանակ նախագահ Օբաման աջակցություն է հայտնել Դալայ Լամայի ջանքերին՝ Չինաստանի ղեկավարների հետ հարաբերությունները կարգավորելու եւ տիբեթցիների իրավունքները պաշտպանելու հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG