Մատչելիության հղումներ

Սիրիայում ճնշվել է ընդդիմության բողոքի ցույցը, զոհվել է առնվազն 28 մարդ


Սիրիայում առնվազն 28 մարդ է զոհվել, հարյուրավորները վիրավորվել են ընդդիմության բողոքի ցույցը ճնշելու արդյունքում։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիաները ամենահուժկուն էին՝ արդեն չորս ամիս շարունակվող հանրահավաքների մեջ։

Այսօր, ըստ BBC–ի, Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում Ստամբուլում՝ նպատակ ունենալով համախմբել ջանքերը՝ նախագահ Բաշար ալ–Ասադի իշխանավարության դեմ։

Օրերս Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կորցրել է իր լեգիտիմությունը։

Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներով` մարտի սկզբից Սիրիայում չդադարող ժողովրդական հուզումները իշխանությունների կողմից ճնշելու հետեւանքով զոհվել է մոտ 1400 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG