Մատչելիության հղումներ

Հայկական զինված ուժերում երկու զինծառայող է զոհվել


Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հուլիսի 15–ի երեկոյան՝ 20:30–ի սահմաններում, պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող 23–ամյա Խաչատուր Հրաչիկի Թադեւոսյանը մարտական հենակետում խախտել է զենքի հետ վարվելու կանոնները` ինքնաձիգով կրակել եւ անզգուշությամբ մահ է պատճառել համածառայող 19–ամյա Կոլյա Հովհաննեսի Մեսրոպյանին (Կենտրոնի ԶԿ):

Փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Նույն օրը ավելի վաղ՝ 16:30 սահմաններում, չպարզված հանգամանքներում զոհվել է N զորամասի զինծառայող, 1977թ. ծնված, Անդրեյ Ալեքսեյի Հարությունյանը (ԼՂ Մարտունու ԶԿ): Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի Լրատվության և քարոզչության բաժինը։ Դեպքի մանրամասները ճշտվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG