Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն սկսում է ընտրատարածքային հանձնաժողովների անդամների թեկնածուների դիմումների ընդունումը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարում է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուները իրենց դիմումները եւ անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով մինչեւ օգոստոսի 1-ը` ժամը 18.00–ն: Դիմումներն ընդունվելու են նաեւ հանգստյան օրերին` ժամը 11.00-ից 15.00-ն:

ԿԸՀ մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, դիմումի ձեւը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ներբեռնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի «Նյութեր» բաժնից կամ ստանալ հանձնաժողովի վարչական շենքից` Երեւանի Գ. Քոչար 21 ա հասցեից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG