Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանը այցելել է ֆրանսիական դեսպանատուն


Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպանատան աշխատակազմին, մաղթել բարեկամ Ֆրանսիային հետագա զարգացում եւ բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ բարօրություն:

Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ դերակատարություն ունեն, եւ Հայաստանը շահագրգռված է Ֆրանսիայի հետ խորացնելու հարաբերությունները բոլոր մակարդակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG