Երեկ կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Լոնդոն:
Միացյալ Թագավորության մայրաքաղաքում նա հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի եւ Եվրոպական հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպումից առաջ Նալբանդյանն ու Լիդինգթոնը ստորագրել են երկու երկրների միջեւ միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը:
Հայաստանի արտգործնախարարը բրիտանացի նախարարների հետ հանգամանալից քննարկել է քաղաքական երկխոսության, երկկողմ հարաբերությունների խթանման, միջազգային կառույցներում գործակցության, գործարար կապերի, մշակութային փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Նալբանդյանը ասել է, որ հայ - բրիտանական հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն, եւ կարեւորել է տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության ակտիվացումը: Որպես տնտեսական գործակցության խորացման հնարավոր բնագավառներ նշվել են բարձր տեխնոլոգիաները, էներգետիկան, տրանսպորտը, բանկային համակարգը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ - բրիտանական գործարար ֆորում անցկացնելու մասին:
Ուիլյամ Հեյգը ողջունել է Հայաստան - Եվրամիություն խորացող համագործակցությունը եւ մերձեցումը:
Նախարարները խոսել են նաեւ տարածաշրջանային հարցերից, Մերձավոր, Միջին Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումներից:
Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ եւ հույս հայտնել, որ Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի, իրատեսության եւ կառուցողականության դրսեւորման պարագայում հնարավոր կլինի հասնել հիմնահարցի հանգուցալուծմանը:
Լիդինգթոնը Միացյալ Թագավորության աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացին, շեշտելով վստահության ամրապնդման միջոցների ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունն ու հիմնախնդրի ռազմական լուծման անընդունելիությունը:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականությանը նվիրված ծավալուն ելույթով է հանդես եկել Լոնդոնի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններից մեկում` Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտում: