Մատչելիության հղումներ

Կովկասի մահմեդականների առաջնորդը Երեւան այցելելու պաշտոնական հրավեր է ստացել


Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Շույխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հաստատել է, որ Երեւան այցելելու հրավեր է ստացել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդից:

Այս տարվա նոյեմբերին Երեւանում կայանալու է ԱՊՀ-ի միջկրոնական խորհրդի նիստը:

Ադրբեջանական 1news.az ինտերնետային պարբերականի վկայությամբ` Փաշազադեն ասել է, թե այցի առնչությամբ կոնկրետ որոշում դեռեւս ընդունված չէ, եւ իր վերջնական դիրքորոշումը կհայտնի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ մոտ ժամանակներս կայանալիք հանդիպումից հետո:

Անցած տարվա ապրիլին Ամենայն Հայոց կաթողիկոսը Բաքվում մասնակցել է ԱՊՀ-ի միջկրոնական խորհրդի նախաձեռնությամբ գումարված հոգեւոր առաջնորդների համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին: Վեհափառին Բաքու այցելելու հրավերը իր եւ Ալլահշուքյուր Փաշազադեի անունից փոխանցել էր Հայաստան այցելած Ռուսաց պատրիարքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG