Մատչելիության հղումներ

Համանախագահները հանդիպել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի հետ


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը երեկ Վիլնյուսում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Բեռնար Ֆասիեն Աժուբալիսին տեղեկացրել են հունիսի 24-ին Կազանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, որը, Լիտվայի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, «հիմնարար սկզբունքները` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության համընդգրկուն կարգավորման շրջանակ, համաձայնեցնելու փորձ էր»: Միջնորդները խոսել են նաեւ հակամարտության կարգավորման հեռանկարների եւ այս տարվա ընթացքում ծրագրված բանակցային նախաձեռնությունների մասին:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը աջակցություն է հայտնել համանախագահներին բանակցություններում ճեղքման հասնելու իրենց ջանքերում: Նա նաեւ փոխադարձ վստահության ամրապնդման միջոցառումներում քաղաքացիական հասարակության ավելի մեծ ներգրավման կոչ է արել, ինչը, Աժուբալիսի համոզմամբ, կնպաստի հակամարտության կարգավորմանը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG