Մատչելիության հղումներ

Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Օբամայի եւ Քլինթոնի հետ


Վաշինգտոնում այսօր նախատեսվում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Ակնկալվում է, որ հանդիպումների ժամանակ կքննարկվի նաեւ ղարաբաղյան հիմնախնդիրը:

Լավրովը վերջերս այցելել էր Երեւան եւ Բաքու` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին փոխանցելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG