Մատչելիության հղումներ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը ազատվել է աշխատանքից


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօր ընդունած որոշմամբ Գրիգորի Գրիգորյանն ազատվել է Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո քարտուղար Բաբկեն Պիպոյանը, Գրիգորյանը իր դիմումի համաձայն չի ազատվել աշխատանքից եւ մինչ այժմ վարչապետից որեւէ բացատրություն չի ստացել իր ազատման առնչությամբ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ Հայկ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Գրիգորյանի աշխատանքը գնահատվել է «ոչ բավարար»:

Գրիգոր Գրիգորյանը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնում նշանակվել էր այս տարվա ապրիլին:

Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG