Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳ նախարարը հանդիպել է համանախագահների հետ


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր, համաձայն ավելի վաղ ձեռք բերված համաձայնության, ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին եւ Իգոր Պոպովին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, հաղորդում է ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջը:

Հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների աշխատանքի հետագա համակարգման հարցերը, հաշվի առնելով հունիսի 24-ին Կազանում անցկացված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով եռակողմ գագաթնաժողովի արդյունքները, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի` որպես բանակցային գործընթացում միջնորդներ, ձեռնարկած հետագա ջանքերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG