Մատչելիության հղումներ

Ժոաո Սոարեշը` Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչ


Հայաստան - ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Ժոաո Սուարեշը (ձախից) հանդիպում է Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, 12-ը մարտի, 2010թ.
Հայաստան - ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Ժոաո Սուարեշը (ձախից) հանդիպում է Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, 12-ը մարտի, 2010թ.
Պորտուգալացի պատգամավոր, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նախկին նախագահ Ժոաո Սոարեշը նշանակվել է Վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով:

ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Պետրոս Էֆթիմիուն նշանակման մասին հայտարարել է Վեհաժողովի 20-րդ տարեկան նստաշրջանի երեկվա լիագումար նիստում` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատվիրակությունների հետ խորհրդակցելուց հետո:

ԵԱՀԿ ԽՎ-ի հաղորդագրության համաձայն` Էֆթիմիուն, մասնավորապես, ընդգծել է Սոարեշի դիվանագիտական հմտությունները, տարածաշրջանին քաջածանոթ լինելը եւ անձնական կապերը տեղի ազդեցիկ գործիչների հետ:

Սոարեշը որպես այս պաշտոնում իր նպատակներ նշել է տարածաշրջանի խորհրդարանականների միջեւ կապերի ամրապնդումը, Կովկասում շարունակվող բանակցությունների ակտիվացումը եւ աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի գործընթացին` տարածաշրջանում տեւական խաղաղություն հասնելու համար:

ԵԱՀԿ ԽՎ-ն իր հաղորդագրությունում նշում է, որ վերջին տարիներին Սոարեշը քանիցս այցելել է տարածաշրջան` Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG