Մատչելիության հղումներ

Վրաստանում կալանավորված ֆոտոլրագրողներից մեկը հացադուլի մեջ է


Վրաստանում լրտեսության մեղադրանքով կալանավորված երեք ֆոտոլրագրողներից Գիորգի Աբդալաձեն, թերթերից մեկի միջոցով դիմելով նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, հայտարարել է, որ ինքն ու գործընկերները հակաօրինական ոչինչ չեն արել, եւ որ ինքը շարունակելու է հացադուլը:

Միխեիլ Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն, Վրաստանի արտգործնախարարության լուսանկարիչ Գիորգի Աբդալաձեն եւ եվրոպական ֆոտոգործակալություններից մեկի ֆոտոթղթակից Զուրաբ Կուրցիկիձեն մեղադրվում են օտարերկրյա հատուկ ծառայություններին տեղեկություններ փոխանցելու մեջ` ի վնաս Վրաստանի շահերի:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում ֆոտոլրագրողներին սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG