Այսօր բրիտանական կրպակներում վաճառքի է հանվում «News of the World» պարբերականի վերջին համարը։
168 տարվա պատմություն ունեցող պարբերականի հրատարակումն ավարտվում է հեռախոսազրույցներ ապօրինի եղանակով գաղտնալսելու հարցով ծագած սկանդալի հետեւանքով։
Վերջին համարի վաճառքից ստացված եկամուտը փոխանցվելու է բարեգործական 4 կազմակերպությունների հաշվեհամարներին։
Թեթրը ընթերցողների ներողություն է հայցել իր գործելակերպի համար։ Մինչդեռ լեյբորիստական կուսակցությունը պահանջել է դատական պատասխանատվության ենթարկել ապօրինի գաղտնալսման նախաձեռնողներին։
Ուղիղ հեռարձակում