Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կարող է սառեցնել ռազմական աջակցությունը Պակիստանին


«Նյու Յորք Թայմսի» փոխանցմամբ,. Վաշինգթոոնը մտադիր է սառեցնել ռազմական օգնության երրորդ մասնաբաժնի հատկացումը Պակիստանին, քանի որ այդ երկիրը չի կարողանում արդյունավետ պայքար մղել զինված մահմեդականների դեմ։

Խոսքը 800 միլիոն դոլարի ֆինանսական աջակցության եւ ռազմական նշանակության սարքավորումների հատկացման մասին է։

Ամերիկյան ռազմական աջակցության ընդհանուր 2 միլիարդ դոլարի փաթեթեի առաջին երկու մասնաբաժիններն արդեն տրամադրվել են Պակիստանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG