Մատչելիության հղումներ

Վառնայում Հայաստանի պատվո հյուպատոսություն է բացվել


Բուլղարիայի Վառնա քաղաքում պաշտոնապես բացվել է Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսությունը:

Երեքշաբթի օրը կայացած արարողության ժամանակ խորհրդանշական ժապավենը կտրել են Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանը եւ Վառնայի քաղաքապետ Կիրիլ Յորդանովը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` պատվո հյուպատոս Սարգիս Սարգիզովի հյուպատոսական տարածաշրջանն ընդգրկում է Բուլղարիայի Վառնայի, Բուրգասի, Դոբրիչի, Շումենի եւ Տրգովիշտեի մարզերը:

Բացման արարողությանը ներկա էին Վառնայի մարզպետ Դանչո Սիմեոնովը, Բուլղարիայում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, մտավորականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG