Մատչելիության հղումներ

Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Քլինթոնի հետ, Երեւան է ժամանել Լավրովը


Հայաստանի նախագահը ողջունում է ԱՄՆ պետքարտուղարին Երեւանում, 2010թ.
Հայաստանի նախագահը ողջունում է ԱՄՆ պետքարտուղարին Երեւանում, 2010թ.
Նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նույն օրը երեկոյան Երեւան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսված են Սերգեյ Լավրովի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հաղորդագրությունում մանրամասներ նշված չեն:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն, Լավրովը նախագահ Մեդվեդեւի հանձնարարականով հուլիսի 7-8-ը կարճատեւ այցեր պետք է կատարի Երեւան, ապա՝ Բաքու:

Նշենք, որ տարածաշրջանային այցից ընդամենը երկու օր առաջ Մոսկվայում կայացել էր Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո Սերգեյ Լավրովը հայտարարել էր. - «Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը արդեն վերլուծել է Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքները եւ շատ մոտ ապագայում որոշում կկայացնի հետագա քայլերի շուրջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG