Մատչելիության հղումներ

Վախճանվել է Վահագն Ստամբոլցյանը


Երեւանում երեկ կյանքի 81-րդ տարում վախճանվել է հայ անվանի երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը:

Ստամբոլցյանը Հայաստանում երգեհոնային երաժշտության դպրոցի հիմնադիրն էր: Նրա նախաձեռնությամբ ու ջանքերով են դեռ անցած դարի 60-ական թվականներին երգեհոններ տեղադրվել Երեւանում, Կապանում, Գյումրիում, Չարենցավանում, այլ քաղաքներում:

Ստամբոլցյանը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգեհոնային դասարանի հիմնադիրն ու անփոփոխ ղեկավարն էր:

Նրա բազմաթիվ աշակերտներից Կարինե Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Նա մեզ համար ոչ միայն ուսուցիչ էր… երեւի հայր էր, գուրու էր: Ամեն ինչ իր մեջ կար` ե'ւ խստապահանջություն, ե'ւ բարություն, եւ հումորի զգայում: Նա լուսավոր եւ բաց մարդ էր»:

Վահագն Ստամբոլցյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 8-ին:
please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG