Մատչելիության հղումներ

Վարդան Պողոսյան. «Սահմանադրությունը հնարավորություն տալիս է անցկացնել արտահերթ ընտրություններ»


Վարդան Պողոսյան. «Իշխանությունը չի գնա այդ քայլին»
please wait

No media source currently available

0:00 0:01:23 0:00
Իրավական առումով` Սահմանադրությունը հնարավորություն տալիս է Ազգային ժողովը լուծարել եւ անցկացնել արտահերթ ընտրություններ, ասում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, սակայն նա վստահ է` այսօրվա իշխանությունները չեն գնա այդ քայլին:

«Իհարկե` հնարավոր է ստեղծել նման արհեստական իրավիճակներ, բայց թե ինչո՞ւ պետք է իշխանությունը դրան գնա` ինձ համար հասկանալի չէ: Ես վստահ եմ, որ իշխանությունը չի գնա այդ քայլին», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց սահմանադրագետը:

Իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները բազմազան են դարձել, ասում է Վարդան Պողոսյանը` եթե մինչեւ հիմա այդ հարաբերություններում միմյանց ոչնչացնելու խնդիր էր դրված, հիմա երկխոսությանն փորձեր էլ կան, որոնք նաեւ արդյունքներ են տվել: Իբրեւ օրինակ` սահմանադրագետը նշում է, որ այսօր չկան քաղաքական հայացքների համար դատապարտված անձինք, բայց նա նաեւ կանխատեսում է, որ առաջիկայում փակուղային իրավիճակ կստեղծվի իշխանության եւ ընդդիմության շփումներում, որի պատճառը ընդդիմության դրած արտահերթ ընտրությունների անցկացման պահանջն է: Վարդան Պողոսյանի կարծիքով, ավելի լավ է, որ այս ընթացքն օգտագործվի թեկուզ հերթական, բայց ազատ, արդար ընտրություններ անցկացնելու նպատակով որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:

«Եթե այդ ընտրությունները անցկացվելու են անցյալի մեթոդներով, դրանից որեւէ օգուտ որեւէ մեկը չի ստանալու, այդ թվում նաեւ ընդդիմությունը: Իմ կարծիքով, հնարավորություն կա, որպեսզի իսկապես օգտագործվի այն քիչ ժամանակը, որը որ մնում է արդեն հերթական ընտրությունների անցկացմանը, եւ որոշակի քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերվեն հենց ազատ, արդար ընտրությունների անցկացման մեխանիզմների, այլ ոչ թե ժամկետների շուրջ», - եզրափակեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG