Մատչելիության հղումներ

Սյուրռեալիստական գործերի աննախադեպ ցուցահանդես` Ազգային պատկերասրահում


«Դալին եւ սյուրռեալիստները» խորագրի ներքո hուլիսի 7-ին Ազգային պատկերասրահում կբացվի աննախադեպ ցուցահանդես` Հայաստանում առաջին անգամ կներկայացվեն Սալվադոր Դալիի, Հանս Բելմերի եւ այլ հռչակավոր արվեստագետների 160 աշխատանքներ, որոնք կազմում են Լոս Անջելեսում գործող Aրժիլե պատկերասրահի հավաքածուի մի մասը:

Ներկայացվող աշխատանքներից 120-ը Դալիի օֆորտային տախտակներն են` պնղձափորագրությունները, այդ թվում` «Մալդորորի երգերը», «Դիցաբանություն», «Ֆաուստ», «Հիպի» եւ այլ հանրահայտ շարքեր, որոնք ընդգրկված են 20-րդ դարի փորագրության ոսկե ֆոնդում: Այս աշխատանքների մեծ մասը Դալին ստեղծել է 1934-73 թվականներին:

Ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսի համակարգողը` Ազգային պատկերասրահի արտասահմանյան գեղանկարչության բաժնի վարիչ Իրինա Բաղդամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց, որ սա հայ արվեստասերի համար աննախադեպ հնարավորություն է` մինչեւ հոկտեմբերի 15-ը դիտել ցուցահանդեսը, ծանոթանալ աշխարհի մեծագույն արվեստագետների գործերին:

Այս ցուցահանդեսին զուգահեռ Ազգային պատկերասրահում կբացվի նաեւ սյուրռեալիզմի ազդեցությունը կրող կամ այդ ուղղությանը հարող հայ գեղանկարիչների աշխատանքների ցուցադրություն, որտեղ կներկայացվեն Երվանդ Քոչարի, Հակոբ Հակոբյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Սերգեյ Փարաջանովի, Գայանե Խաչատրյանի եւ այլ հեղինակների ավելի քան 5 տասնյակ աշխատանքներ:

Սյուռեալիստական գործերի աննախադեպ ցուցահանդես` Ազգային պատկերասրահում
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG