Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարը Քադաֆիի հրաժարականն է պահանջել


ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինտոնը պահանջել է, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին հրաժարվի իշխանությունից այն բանից հետո, երբ ուրբաթ օրը Քադաֆին սպառնացել է հարվածներ հասցնել Եվրոպային:

Հիլարի Քլինթոնը, ով պաշտոնական այցով գտնվում է Իսպանիայում, կոչ է արել Քադաֆիին առաջնահերթությունը տալ իր ժողովրդի շահերին եւ հրաժարական ներկայացնել, օգնել իր երկրին ժողովրդավարական զարգացման ուղին բռնել:

Համատեղ մամլո ասուլիսի ընթացքում Իսպանիայի արտգործնախարար Տրինիդադ Խիմենեսը իր կողմից ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները շարունակելու են ձեռնարկել բոլոր ջանքերը խաղաղ լիբացիներին Քադաֆիի ռեժիմից պաշտպանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG