Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը եւ ԵԱՀԿ-ն Բելառուսին կոչ են անում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել


ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ ԵԱՀԿ-ն կոչ են արել Բելառուսին երկրում ժողովրդավարական փոխոխություններ կատարել:

Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ հանդիպումից հետո Հիլարի Քլինթոնը լրագրողներին ասել է, թե իրենք Բելառուսից «պահանջում են ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին եւ գնալ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով»:

ԵԱՀԿ-ն իր հերթին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կոչ է արել դադարեցել իր վերընտրվելուց հետո լրատվամիջոցների նկատմամբ սկսված «աննախադեպ ճնշումները»:

Երեկ Լուկաշենկոն հայտարարարել էր, թե չի հանդուժելու հետագա բողոքի ակցիաները, որոնք սկսվել էին երկրի տնտեսական վիճակի վատթարացման պատճառով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG