Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելում է Սանկտ Պետերբուրգ


Երեկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը մեկնել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումներին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` օդանավակայանում Վեհափառին դիմավորել են Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը եւ հայ համայնքի ներկայացուցիչները:

Հովվապետական այցը սկսվել է Ս. Կատարինե հայկական եկեղեցի այցելությամբ:

Նույն օրը Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ կատարվել է «Հայ - ռուսական հոգեւոր կապեր» խորագրով հայկական գրքերի ցուցահանդեսի բացումը, ապա Վեհափառը այցելել է գրադարանի հին ձեռագրերի բաժին, ուր ծանոթացել է գրադարանում պահվող հայկական ձեռագրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG