Մատչելիության հղումներ

Միջազգային քրեական դատարանը Քադաֆիի կալանքի սանկցիա տվեց


Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանը այսօր Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի, նրա որդու` Սեյֆ ալ-Իսլամի եւ երկրի հետախուզության ղեկավար Աբդուլա աս-Սենուսիի կալանքի սանկցիա է տվել:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, համապատասխան միջնորդությամբ մարտի 16-ին դիմել էր Միջազգային քրեական դատարանի դատախազությունը` պնդելով, որ հիշյալ երեքը մի շարք, այդ թվում` մարդկության դեմ հանցագործություններ են գործել:

2002 թվականին հիմնադրված Միջազգային քրեական դատարանը աշխարհի առաջին մշտական գործող դատարանն է, որտեղ քննվում են պատերազմական, մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանության գործերը, եթե այդ հանցագործությունների մեջ մեղադրվողների երկրներում դա անել հնարավոր չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG