Մատչելիության հղումներ

Սիրիայի կառավարական զորքերը մոտեցել են Լիբանանի սահմանին


Սիրիայի կառավարական զորքերը երեկ մոտեցել են Լիբանանի սահմանին:

Իրավապաշտպանների տեղեկություններով` սահմանամերձ բնակավայրերում խաղաղ բնակիչների նկատմամբ սիրիական զորքերի բռնությունների արդյունքում մարդիկ ստիպված են եղել հատել սահմանը եւ անցնել Լիբանան:

Մոտ 12 հազար սիրիացի էլ անցած մի քանի շաբաթների ընթացքում փախել է Թուրքիա:

Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է, որ այսօր հավաքվելու է Դամասկոսում` քննարկելու մարտին երկրում սկսված ճգնաժամից դուրս գալու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG