Մատչելիության հղումներ

Երեւանում տրոլեյբուսներներից հրաժարվելու ծրագրեր չկան


Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի վստահեցմամբ, մայրաքաղաքում տրոլեյբուսներից հրաժարվելու կամ դրանց ուղեվարձը բարձրացնելու ծրագրեր չկան:

«Չի էլ կարող նման ծրագիր լինել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը` պարզաբանելով. - «Որովհետեւ էլեկտրատրանսպորտը էկոլոգիապես ավելի մաքուր տրանսպորտային միջոց է: Վերջին երեք տարիների ընթացքում 38 հատ նոր տրոլեյբուսներ ենք ներկրել: Ծրագիրն այն է, թե ինչ անել, որպեսզի ուղեւորը տեղափոխվի դեպի էլեկտրատրանսպորտ»:

Այդ քայլերից մեկը, ըստ պաշտոնյային, կլինի այն, որ տրոլեյբուսներում հասանելի կլինի ինտերնատային wi fi կապը:

Ամեն օր մայրաքաղաքի փողոցներ են դուրս գալիս շուրջ 50 տրոլեյբուսներ` 6 երթուղով: Օրվա մեծ մասը շրջում են կիսադատարկ, պաշտոնական տվյալներով` ուղեւորների 2 տոկոսից քիչ ավելին է նախընտրում էլեկտրական այս տրանսպորտը:

«Այստեղ երեւի մենտալիտետի հարցն է… Եթե կարելի է այդ տրանսպորտային միջոցով ավելի ազատ եւ ավելի վստահ շարժվել` ընդամենը 3 կամ 5 րոպեի տարբերությամբ, ինչո՞ւ ուղեւորը չի շարժվում էլեկտրատրանսպորտով, այլ շարժվում է գերբեռնված միկոավտոբուսով եւ բողոքում է միկորավտոբուսի գերբեռնված լինելուց», - տարակուսեց Նավասարդյանը:

Միաժամանակ երեւանցիները կարող են վերջնակապես մոռանալ քաղաքում տրամվայով շրջելու մասին. մայրաքաղաքում այսօր էլ շարունակվում է էլեկտական այս տրանսպպորտի գծերի ապամոնտաժումը:

«Այդ որոշումը, որ Երեւան քաղաքում չի շահագործվում տրամվայը, 7 տարի առաջ է կայացվել եւ հետադարձ քայլ չկա», - նշեց Հենրիկ Նավասարդյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հարցի կապակցությամբ իրենց կարծիքները, առաջարկություններն ու դժգոհությունները հնչեցրեցին մայրաքաղաքի բնակիչները:
please wait

No media source currently available

0:00 0:04:10 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG