Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ավիաաղետի հետեւանքով 44 մարդ է զոհվել


Վերջին տվյալներով` 44 մարդ զոհվել, 8-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Ռուսաստանի հյուսիս-արեւմուտքում երեկ կեսգիշերին մոտ տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Մոսկվայից թռիչք կատարած ուղեւորատար օդանավը վայր է ընկել Պետրոզավոդսկի մոտակայքում եւ այրվել:

Վթարի պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկություններով` վթարի ենթարկված ինքնաթիռը «Տու-134» է եւ պատկանել է «Ռուսաէրո» ավիաընկերությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG