Մատչելիության հղումներ

Վախճանվել է Ելենա Բոները


Ելենա Բոներ, Մոսկվա, 1998 թվական
Ելենա Բոներ, Մոսկվա, 1998 թվական
Կյանքի 89-րդ տարում, երեկ ամերիկյան Բոսթոն քաղաքում վախճանվել է հայտնի իրավապաշտպան Ելենա Բոները` Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր ակադեմիկոս Անդրեյ Սախարովի այրին:

BBC-ի փոխանցմամբ` Բոները մահացել է երկարատեւ հիվանդությունից հետո:

Ելենա Բոները իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվել 1960-ականներից, Մոսկվայի Հելսինկյան խմբի հիմնադիր անդամներից է: Կարճ ժամանակում նա դարձել էր Խորհրդային Միության առաջատար իրավապաշտպաններից մեկը:

Ռուսաստանցի իրավապաշտպանները մեծ կորուստ են որակել Բոների մահը:

Ռուսաստանյան լրատվական գործակալությունները փոխանցում են նաեւ, որ Ելենա Բոները հուղարկավորվելու է Մոսկվայում, ինչպես նախապես ցանկություն էր հայտնել:

Ելենա Բոների հայրը` հայ ականավոր կոմունիստ գործիչ, Կոմինտերնի քարտուղար Գեւորգ Ալիխանովը (Ալիխանյան), 1937 թվականին ստալինյան ռեժիմի կողմից ձերբակալվել, ապա մեկ տարի անց գնդակահարվել է: Մայրը` հրեուհի Ռութ Բոները, նույն 1937 թվականին ձերբակալվել է եւ 17 տարի անցկացրել աքսորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG