Մատչելիության հղումներ

Ուսանողները պահանջում են ԵՊՀ-ի տարածքում ապահովել անվճար ինտերնետ


Մայրաքաղաքի մի շարք ավտոբուսներում երեկվանից գործում է անվճար Wi Fi ինտերնետ կապ, նախատեսվում է անվճար կապը հասանելի դարձնել մարդաշատ կանգառներում եւ պուրակներում:Անգամ ավտոբուսներում փաստորեն կա անվճար Wi Fi ինտերնետ կապ, իսկ հանրապետության մայր բուհում ոչ միայն այս հարցը չի լուծված, այլեւ ուսանողներն ինտերներից օգտվում են քվոտային ռեժիմով:

Երեւանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի դասախոս, «Արմակադ» գիտակրթական ցանցի համակարգող Խաչիկ Գեւորգյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ ԵՊՀ-ի ինտերնետ կապից օգտվելն այսօր լուրջ խնդիր է համալսարանականների համար:

«Ինտերնետաֆիկացումը համալսարանում այժմ գտնվում է շատ վատ մակարդակում: Եթե մենք հետեւում ենք պետական մակարդակով արված հայտարարություններին, այս ամենը պետք է չլիներ: Պետք է ինտերնետի հասանելիությունը լինի անսահմանափակ, պետք է լինի Wi Fi համակարգ եւ պետք է հանվի այդ քվոտային համակարգը», - ասաց նա:

Մի խումբ ուսանողներ համալսարանում եւ facebook սոցիալական ցանցում ստորագրահավաք են նախաձեռնել` պահանջելով ԵՊՀ ամբողջ տարածքում ապահովել անվճար անլար ինտերնետ, ինչն ուսանողներին թույլ կտա անվճար կերպով օգտվել ինտերնետային վճարովի գրադարաններից:

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Արմեն Ղազարյանը նախաձեռնող խմբի համահեղինակներից է :

«Որակյալ ակադեմիական գրականությունից օգտվելու հարց կա այստեղ: Եթե ուզում ենք կրթության որակ ապահովել, եթե ուզում ենք, որ մեր ուսանողներն առնչվեն ժամանակակից գրականության հետ` անվճար Wi Fi օդի ու ջրի պես անհրաժեշտ է», - նշեց ուսանողը:

Բուհի տարածքում անվճար Wi Fi գործում է, բայց որեւէ ինֆորմացիա ներբեռնելու համար ուսանողը պետք է վճարի:

ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ համալսարանի ինտերնետային կապն իր որակով լավագույններից մեկն է հանրապետությունում:

«Նախ համաձայնեք, որ մենք չենք կարող Wi Fi կապ մտցնել համալսարանի ամբողջ տարածքում: Ցավոք սրտի, մեր ուսանողները կապի առյուծի բաժինը օգտագործում են չաթի ու զանազան ֆիլմեր ներբեռնելու համար», - հավելեց Սիմոնյանը:

ԵՊՀ-ի ուսանողներ Արմեն Ղազարյանն ու Արտակ Բեգլարյանը նշում են, որ ուսանողների հիմնական մասը միշտ չէ, որ ինտերնետն օգտագործում է չաթերի համար, եւ որ այդ ամենը համալսարանում վերահսկողության տակ է:

Իսկ Արամ Սիմոնյանն ասում է, որ իրենք չեն կարող վերահսկել, թե որ ուսանողն ինչ ծառայությունից է օգտվում: Ինտերնետից օգտվելու համար հատկացված վճարովի քարտերի վերաբերյալ ռեկտորն ասաց, որ սա արված է որպեսզի ինտերնետից օգտվելու հարցում կարգուկանոն մտցվի:

«Եթե նրանք ասում են անվճար, ուրեմն մենք պետք է պայմանավորվենք, որ նրանք քաղաքակիրթ ձեւով պետք է այդ կապն օգտագործեն: Համալսարանի ամբողջ տարածքում Wi FI-ի համար մենք կառանձնացնենք 3 մեգաբիթ հզորությամբ կապ: Սա ոչ թե նրա համար, որ իրենք դժգոհել են, այլ պարզապես մեր պլանի մեջ կար ու մենք անում են: Պարզապես զուգադիպեց», - ասաց Սիմոնյանը:

Քարտային համակարգով ինտերնետից օգտվելու հանգամանքն ուսանող զրուցակիցներս դիտարկում են համալսարանի կողմից ինտերնետի վերավաճառք:

ԵՊՀ-ն տարեկան կտրվածքով 7 մլն դրամից ավելի է վճարվում ինտերնետ տրամադրող ընկերությանը, իսկ հավելյալ Wi FI-Ի համար այսուհետ տարեկան կծախսվի 12-13 մլն դրամ:

Ուսանողները պահանջում են ԵՊՀ-ի տարածքում ապահովել անվճար ինտերնետ
please wait

No media source currently available

0:00 0:06:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG