Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինվորը ծառայակցին սպանել է դիպուկահար հրացանով


Ադրբեջանի բանակում երեկ զինծառայողների մահվան երկու դեպք է արձանագրվել:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Թովուզի շրջանում տեղակայված զորամասում զինվոր Մարդան Բաշիրովը դիպուկահար հրացանով սպանել է զինվոր Վյուսալ Ալիզադեին: Հաղորդվում է, որ տեղի ունեցածը զինծառայողների միջեւ հակամարտության հետեւանք է:

Աղստաֆայի շրջանում տեղակայված զորամասի կրտսեր սերժանտ Քյանան Մուրադովն էլ մահացել է իր վարած մոտոցիկլետի շրջվելու հետեւանքով:

Պաշտպանության նախարարությունից հաստատել են երկու փաստերն էլ` հայտնելով, որ դրանց կապակցությամբ քննություն է իրականացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG