Մատչելիության հղումներ

Մահմեդական հոգեւորականը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման


Ջակարտայում դատարանը ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտել արմատական մահմեդական հոգեւորական Աբու Բաքար Բաշիրին։

72-ամյա մահմեդականը տարիներ շարունակ իր հետեւորդներին հորդորել է ջիհադ` սրբազան պատերազմ մղել Արեւմտյան երկրների, ինչպես նաեւ Ինդոնեզիայի աշխարհիկ վարչակարգի դեմ։

Բաշիրին համարվում է 2002 թվականին Բալի կղզում հյուրանոց պայթեցրած «Ջեմաա Իսլամյա» ծայրահեղական խմբավորման հոգեւոր առաջնորդը։

Բալիում ահաբեկչական պայթյունից զոհվել էր ավելի քան 200 մարդ` հիմնականում օտարերկրացի զբոսաշրջիկներ։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG