Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնը


Առնո Բաբաջանյանի արձանը Երեւանում:
Առնո Բաբաջանյանի արձանը Երեւանում:

Առնո Բաբաջանյանի 90-ամյակի կապակցությամբ այս տարի առաջին անգամ անցկացվող պատանի ու երիտասարդ դաշնակահարների մրցույթ փառատոնին մասնակցում են 112 դաշնակահարներ:

Ըստ փառատոնի նախագահ Արմեն Հարությունյանի, թիվը աննախադեպ է: Հայաստանից բացի կան կատարողներ Լեռնային Ղարաբաղից, Վրաստանից, Ղազախստանից եւ Իրանից:

«Այս մրցույթ-փառատոնը տարածում է Առնո Բաբաջանյանի ժառանգությունը», - նշեց փառատոնի ժյուրի անդամ, լատվիաբնակ անվանի հայ դաշնակահար Րաֆֆի Խարաջանյանը:

Արմեն Հարությունյանը շեշտեց, որ միջազգային մրցույթի ձեւաչափը «փառատոնային է», նպատակը` Բաբաջանյանի երաժշտության սիրահարների ու մասնակից պատանիների համար երաժշտական տոն ստեղծելը:

«Կարծում եմ, որ բոլոր այն երեխաները, որոնք պետք է ելույթ ունենան, չափազանց կարեւոր փաստ է իրենց համար, որ շատ ճանաչված երաժիշտների առջեւ են ելույթ ունենալու», - հավելեց Հարությունյանը:

Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը, որը այս միջազգային մրցույթի կազմակերպիչներից է, նախկինում բազմաթիվ հանրապետական պատանի կատարողների մրցույթներ է կազմակերպել:

Պատանի դաշնակահարների մրցույթի հրավերով Լատվիայից Հայաստան ժամանած ճանաչված դաշնակահար Ռաֆֆի Խարաջանյանը ներկա է եղել նաեւ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույին, լսել է կատարողներին ու կարծում է, որ Հայաստանի դաշնամուրային դպրոցը բարձր մակարդակ ունի:
Մեկնարկել է Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոնը
please wait

No media source currently available

0:00 0:04:04 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG