Թուրքիայի քաղաքական ուժերն ամփոփում են անցած կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Եթե իշխող իսլամիստների առումով ամեն ինչ պարզ է, եւ նրանց առաջնորդ Ռեջեփ Էրդողանը երրորդ անգամ անընդմեջ հնարավորություն է ստանում կառավարություն ձեւավորել, ապա ընդդիմադիրների ճամբարում իրավիճակն ավելի բարդ է:
Թեեւ 26 տոկոս ստացած Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ընտրություններից անմիջապես հետո հայտարարեց, թե կիրակնօրյա քվեարկության արդյունքները իր ղեկավարած քաղաքական ուժի համար աննախադեպ հաջողություն էին, նրա զինակիցների մի զգալի մասը կտրականապես համաձայն չէ այդ լավատեսական գնահատականին:
«Ընտրության արդյունքները կուսակցության հաջողությունը չէին: Հարկավոր է Ժողովրդա-հանրապետական կուսակցության արտահերթ համագումար հրավիրել», - հայտարարել է ընդդիմադիր կուսակցության ամենաազդեցիկ անդամներից մեկը` Մուսթաֆա Օզյուրեքը:
Կուսակցության նախկին ղեկավար Դենիզ Բայքալը եւս հայտարարել է, թե հիասթափված է ընտրությունների արդյունքներից: «Հարկավոր է օր առաջ արտահերթ համագումար անցկացնել», - ասել է նա:
Ինքը Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարում է, թե արտահերթ համագումար հրավիրելու մտադրություն չունի, իսկ հերթական կուսակցական համաժողովը կհրավիրվի ինչպես եւ նախապես ծրագրվել էր` սեպտեմբեր ամսին:
Ընդդիմադիր մեկ այլ կուսակցության` քրդական «Խաղաղության եւ ժողովրդավարության» շարքերում տրամադրություններն անհամեմատ ավելի բարձր են: Երեքշաբթի օրը կուսակցությունից ընտրված բոլոր 36 պատգամավորները հավաքվել են Դիրաբեքիրում` քննարկելու հետագա անելիքները: Թուրքական լրատվամիջոցները ենթադրում են, որ քուրդ պատգամավորները Ազգային մեծ ժողովի նոր կազմում նախկինից ավելի ակտիվ են լինելու:
Խորհրդարանի քրդական խմբակցության կազմում են ընդգրկված մի շարք ազդեցիկ դեմքեր, որոնք ի վիճակի են լուրջ դերակատարություն ունենալ հատկապես Սահմանադրության շուրջ առաջիկայում սկիզբ առնող քննարկումների ժամանակ: Խոսքը նախեւառաջ հայտնի քուրդ իրավապաշտպան Լեյլա Զանայի մասին է, որը մոտ 10 տարի անցկացրել է թուրքական բանտում` Քրդական աշխատավորական կուսակցության հետ համագործակցելու մեղադրանքով:
«Մեր հիմնական խնդիրներն են լինելու քրդերենի կիրառման դեմ դեռեւս ուժի մեջ գտնվող սահմանափակումների վերացումը, քուրդ քաղբանտարկյալների ազատ արձակումն ու Քրդական աշխատավորական կուսակցության դեմ զինված գործողությունների դադարեցումը», - նշել է «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունից ընտրված պատգամավոր Հասիփ Քափլանը: