Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը եւս մեկ տարով երկարաձգեց բելառուս պաշտոնյաների դեմ պատժամիջոցների ժամկետը


Միացյալ Նահանգները եւս մեկ տարով երկարաձգել է Բելառուսի իշխանության ներկայացուցիչների նկատմամբ 2006 թվականից կիրառվող պատժամիջոցների ժամկետը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի գնահատմամբ` Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ծավալված իրադարձությունները ժողովրդավարության ճանապարհից շեղում են եղել:

Ջորջ Բուշ-կրտսերի նախաձեռնությամբ 2006 թվականի ամռանից Միացյալ Նահանգների տարածքում սառեցված են Բելառուսի պաշտոնյաների` նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ, ունեցվածքը եւ հաշվեհամարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG