Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը կմեկնի Լոնդոն


Հունիսի 15-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, այցի շրջանակներում վարչապետը Բուքինգհեմյան պալատում ներկա կգտնվի Մեծ Բրիտանիայի Արքայազն Չարլզի եւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի նախաձեռնած երկու բարեգործական ծրագրերի` «Երեւան` իմ սեր» (այդ նախագծի շրջանակում նախատեսվում է Երևանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարեւոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում) եւ Շոտլանդիայի հարավ-արեւմուտքում գտնվող Դամֆիս դղյակի պահպանման նախագծերին նվիրված ընդունելությանը եւ համերգին:

Նախատեսված է նաեւ ՀՀ կառավարության ղեկավարի հանդիպումը տարբեր երկրներից Լոնդոն ժամանած հայ գործարարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG