Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալը հետաքրքրվել է «Մարտի 1»-ի քննության ընթացքով


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը:

Դատախազության հաղորդագրության համաձայն` հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը եւ հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վահագն Հարությունյանը, Թոմաս Մելիան խնդրել է տեղեկացնել 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի` մասնավորապես 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

Գլխավոր դատախազը, ներկայացնելով նախաքննական մարմնի կատարած աշխատանքները, շեշտել է, որ այս պահին եւս պատրաստ են ընդունելու միջազգային փորձագետի, ով կարող է օգնել, օժանդակել նախաքննական մարմնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG