Մատչելիության հղումներ

«Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվի»


Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկով
Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկով

Ադրբեջանցի վերլուծաբան Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով, Թուրքիայում երեկ տեղի ունեցած ընտրությունների ինտրիգը «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակը չէր, քանի որ ակնհայտ էր, որ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի առաջնորդած կառույցը անպայման կհաղթի:

Հարցն այն էր, թե արդյո՞ք «Արդարություն եւ զարգացում»-ը կստանա «սահմանադրական մեծամասնություն» (Ազգային մեծ ժողովի տեղերի երկու երրորդը), որը թույլ կտա փոխել Սահմանադրությունը։

Այժմ հայտնի է, որ կուսակցությունը կառավարություն կազմելու խնդրում դժվարություն չի ունենա, սակայն Սահմանադրությունը փոխելու համար պետք է քաղաքական համաձայնության հասնի այլ ուժերի հետ։

Խոսելով ընտրություններին մասին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում, Մուսաբեկովը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը ասաց, որ քվեարկության արդյունքը լուրջ փոփոխություն չի ունենա, քանի որ Էրդողանի կառավարությունը բազմիցս է կրկնել, որ հայ - թուրքական երկխոսությունը կապում է ղարաբաղյան կարգավորման հետ:

«Էրդողանը նախընտրական շրջանում էլ հավաստիացրել է, որ հայ - թուրքական սահմանների բացում` առանց ղարաբաղյան կարգավորման, չի լինի։ Կարծում եմ, դա Թուրքիայի կառավարության սկզբունքային դիրքորոշումն է, որը չի փոխվի», - ասել է Ռասիմ Մուսաբեկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG