Մատչելիության հղումներ

Հայաստանում է ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիային:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման մասնակիցները անդրադարձել են ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված` Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող ջանքերին, այդ ուղղությամբ արձանագրված դրական առաջընթացին եւ հետագա քայլերին:

Քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցեր:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ հաճախակի դարձած հայ - ամերիկյան փոխայցելությունները, քննարկվող հարցերի լայն շրջանակը եւ բովանդակությունը վկայում են երկու պետությունների միջեւ ձեւավորված ջերմ ու գործընկերային հարաբերությունների մասին:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի այցը տարածաշրջանային է. վրացական եւ ադրբեջանական լրատվամիջոցների վկայությամբ` Թոմաս Մելիան լինելու է նաեւ Թբիլիսիում եւ Բաքվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG