Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Մոսկովյան հանդիպումից հետո որոշ հարցեր բաց են մնում»


Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` հունիսի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված որոշ հարցեր դեռեւս բաց են մնում: Այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Մի շարք հարցերի շուրջ տեղաշարժ կա, սակայն, միաժամանակ, որոշ հարցեր բաց են մնում», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Մամեդյարովը չի հստակեցրել, թե որ հարցերն են բաց մնում, նշելով, որ դրանք հրապարակելը դեռեւս վաղ է: Նա միայն հայտնել է, որ երեք ժամ տեւած բանակցությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվելու է նախագահներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG