Մատչելիության հղումներ

Ալիեւը շնորհավորել է Էրդողանին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ երեկոյան զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին եւ շնորհավորել խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Ալիեւը նշել է, որ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան «մեծ հաջող ճանապարհ է անցել»:

Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջեւ բարեկամական եւ եղբայրական հարաբերությունները կշարունակեն զարգանալ բոլոր ոլորտներում:

Ալիեւը նաեւ Ադրբեջան այցելելու հրավեր է հղել Էրդողանին, որը ընդունվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG