Մատչելիության հղումներ

Սիրիայում շարունակվում են բռնությունները ընդդիմության դեմ


Սիրիայում անվտանգության ուժերը՝տանկերի ուղեկցությամբ, մտել են հյուսիսային Ջիսր-էշ-Շիգուր քաղաք, որտեղ, ըստ պետական քարոզչության, կենտրոնացել են ապստամբ գրոհայինները։ Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են փողոցներում շարունակվող փոխհրաձգության մասին. զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան։

Իշխանությունները պնդում են, որ վերջին օրերի ընթացքում երկրի հյուսիսում տեղակայված ապստամբները ավելի քան 100 ոստիկան են սպանել։ Տեղի բնակիչները, մինչդեռ, հավաստիացնում են, թե ոստիկանները սպանվել են իրենց իսկ զինակիցների կողմից, այն բանից հետո, երբ հրաժարվել են կրակ բացել նախագահի հրաժարականը պահանջող ցուցարարների ուղղությամբ։

Ընդհանուր առմամբ, ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, Սիրիայում արդեն երրորդ ամիսը շարունակվող ցույցերի արդյունքում սպանվել է ավելի քան 1000 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG